Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ

Ռուսաստանը կառավարվող ավիառումբերով հարվածել է Խարկովին, կա առնվազն երեք զոհ։ Հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը

Հարվածները գրանցվել են Սլոբոդսկի շրջանում։ Վիրավորվել է առնվազն 29 մարդ, նրանց թվում՝ երեք երեխա։

Գնդակոծության տակ ընկած բնակելի շենքի փլատակներում կարող են մարդիկ լինել, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։ Բացի այդ, ռուսական ԱԹՍ-ն հարված է հասցրել Խարկովի Կիևսկի շրջանի լցակայանին, հավելել է Տերեխովը։

Related posts

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը կնպաստի նաև որդեգրել ցանկացող անձանց սպասման ժամկետների կրճատմանը

Volkswagen-ի եռամսյակային վնասները հասել են գրեթե 6 միլիարդ եվրոյի