Ռուսական C-400 համակարգերի ձեռբերման հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Էրդողան

C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Взгляд-ը:

«Իհարկե, հնարավոր չէ, որ C-400 համակարգերի հարցը չլիներ մեր օրակարգում: Զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ ես հայտնել եմ նույն կարծիքը, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք: Ես նաև հայտարարել եմ այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք միասին իրականացնել պաշտպանական արդյունաբերությունում»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի կարծիքով՝ անհրաժեշտ է ակտիվ օգտագործել Վաշինգտոն-Անկարա երկխոսությունը, երկու երկրներ միջև չկան չլուծվող խնդիրներ:

Related posts

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ