«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել

Լենինգրադի մարզում 37-ամյա հայազգի քաղաքացի է մահացել «Ռուսական համայնք» գրությամբ համազգեստով տղամարդկանց այցից հետո բնակարան։ Այս մասին հայտնում է «Դոժդ»-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Վսևոլոժսկում։ 37-ամյա հայը հանգստանալիս է եղել բնակարանում բնակարանի սեփականատիրոջ 46-ամյա որդու և Սոչիից ժամանած 24-ամյա ծանոթուհու հետ։

Ինչ-որ պահի անհայտ անձինք սկսել են թակել նրանց դուռը։ Սեփականատիրոջ որդու խոսքով՝ հինգ հոգի ներխուժել են իրենց տուն: Նրանք ներկայացել են որպես ոստիկան, սակայն նա նկատել է «Ռուսական համայնքի» խորհրդանիշները նրանց հագուստի վրա։

46-ամյա տղամարդուն հարվածել են էլեկտրաշոկով և փակել զուգարանում։ Նրա ծանոթները տեղափոխվել են սենյակներից մեկը, որտեղ, ենթադրաբար, ավելի ուշ հրդեհ է բռնկվել։

«Մահացել է ծնունդով հայ տղամարդը, նրա հետ սենյակում գտնվող աղջկան գտել են պատուհանի տակ՝ ծանր վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը։

Դեպքի հիման վրա քննիչները քրեական գործ են հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Տեղական լրատվամիջոցներում հայտնվել է դոմոֆոնի տեսախցիկով արված տեսանյութ, որտեղ երևում են սև հագուստով մարդիկ։

Թե ինչու է նման այց եղել և ովքեր են համազգեստով տղամարդիկ, ինչ ն փնտրել, դեռևս չի հստակեցվում:

Related posts

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

Պարոնա՛յք Ռոբերտ և Լևոն Քոչարյաններ, մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին միայն առողջություն ենք մաղթում. Ալեքսանյան

Աննախադեպ մի բան. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հայտարարության մասին