Ռուսական կողմը սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը

Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմը սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը՝ Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հակահարձակմանն ընդառաջ։

Նշվում է, որ որոշ բնակավայրեր արդեն ամբողջությամբ դատարկվել են: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով՝ Զապորոժիեի շրջանում վարչակազմի աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ռուսական կողմը Ղրիմ տարհանելու ծրագիր է իրականացնում, ինչպես նաև «Ռոսատոմի» աշխատակիցներին պատրաստվում են դուրս բերել Էներգոդարի Զապորոժիեի ատոմակայանից։

Տեղեկությունը մեկնաբանել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը: Նրա խոսքով՝ Զապորոժիեի շփման գծի բնակավայրերից բնակչության դուրսբերումը կատարվում է կամավոր հիմունքներով, համընդհանուր հարկադիր տարհանում չկա:

Նա նշել է, որ տարհանման նպատակը մարդկային կյանքեր փրկելն է: Ռոգովի խոսքով՝ գնդակոծությունների ինտենսիվությունը վերջին օրերին բազմապատկվել է։

Related posts

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան

Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան