Կլաարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում

Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների քառօրյա բանակցությունները Վաշինգտոնում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Վաշինգտոնից հուսադրող նորություններ են ստացվում: Առաջընթացի հնարավոր է հասնել միայն երկխոսության միջոցով: Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, աշխատում ենք գործընկերների հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է պաշտոնյան:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ