Ռուսական զորքերն արդեն «Ազովստալ» գործարանի տարածքում են. Արախամիա

Կիևը վերականգնել է կապը Մարիուպոլի պաշտպանների հետ, իսկ ռուսական զորքերն արդեն «Ազովստալ» գործարանի տարածքում են: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններն, նախօրեին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են գործարանի տարածքից քաղաքացիական անձանց տարհանման համար մայիսի 5-ին, 6-ին և 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 18:00-ն մարդասիրական միջանցքի բացման մասին։

ՄԱԿ-ի, Կարմիր խաչի, ռուսական և ուկրաինական կողմերի ջանքերով «Ազովստալ»-ից արդեն տարհանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան