«Ռոմա» – «Ջենոա». Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել խաղին

Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունել է «Ջենոային»:

Հռոմեական ակումբը 25 խաղից հետո վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ հյուրերը 27 միավորով գտնվում են 13-րդ հորիզոնականում:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել խաղին: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նրան հանգիստ է տվել Եվրոպայի լիգայի «Շախտյորի» հետ հանդիպումից առաջ:

Related posts

Wizz Air-ը Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի հոկտեմբերի 1-ից

Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար