Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը՝ հունիսի 2-ի ստամբուլյան պայմանավորվածություններին համապատասխան:

Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ սա վերջին օրերի արդեն 4-րդ փոխանակումն է: Նաև Ռուսաստանը Կիևին է փոխանցել ուկրաինացի 1200 զինծառայողի աճյուն:

Չնայած հումանիտար ոլորտում որոշակի առաջընթացին՝ կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ռուսական ուժերը թիրախավորել են Զապորոժիեն: Վնասվել են մեքենաներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հրդեհներ են բռնկվել։

Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ ուկրաինական կողմն էլ ԱԹՍ-ներով հարվածել է Վորոնեժի, Բելգորոդի, Սամարայի մարզերին, Ստավրոպոլի երկրամասին և այլ տարաքծների: Կան տուժածներ:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ