Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է. արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն, և հետագա հետազոտության նպատակով Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ:

Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է. «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել: Կոմիտեն կադրեր է հրապարակել:

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է 6 անձ, ինչպես նաև՝ թե որ գործի շրջանակներում են ձերբակալությունները:

Related posts

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան