Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը Ազգային ժողովի նախագահին են ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է փոփոխություններ 5 իրավական ակտերում:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ ընտանեկան բռնության դեպքերով քրեական հետապնդումը կշարունակվի նաև բողոքը հետ վերցնելու դեպքում, կխստացվեն պատիժները, կուժեղացվի ապացույցների օբյեկտիվ արձանագրումը, իսկ բռնություն գործադրած անձանց համար կնախատեսվի պարտադիր վերականգնողական ծրագիր։

 

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը