ՌԴ Քննչական կոմիտեն փոփոխություններ է առաջարկել երկրի միգրացիոն օրենսդրության մեջ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հանդես է եկել միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որն ավելի վաղ ուղարկվել էր Պետդումա։ Կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ առաջարկվում է խստացնել ՌԴ տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հանցագործություն կատարելու համար պատիժը: Նախատեսվում է նաև, որ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի սահմանը հատելիս անպայման մատնահետք հանձնեն և գենոմային գրանցում անցնեն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ գործատուն պարտավոր է աշխատանքային միգրանտներին ապահովել բնակարանով:

Կառույցը նպատակահարմար է համարել օրենսդրորեն սահմանել, որ ներգաղթյալների երեխաները ռուսաց լեզվի բավարար իմացություն ունենան՝  կրթական հաստատություններ ընդունվելու համար: Կոմիտեն նաև անհրաժեշտ է համարել, որ Ռուսաստանի քաղաքացու անձնագիր ստանալուն զուգահեռ տվյալ անձինք զինվորական հաշվառում անցնեն: Առաջարկվում է նաև ճանապարհային քարտեզ մշակել, որն ուղղված կլինի աշխատանքային միգրանտներին ՌԴ քաղաքացիներով փոխարինելուն, իսկ միգրանտների աշխատուժն օգտագործող բիզնես հատվածի համար բարձր հարկեր սահմանել:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան