«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է խոշոր քանակությամբ արգելված իրերի ներթափանցումը

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հուլիսի 24-ին կանխել են հանձնուքի միջոցով խոշոր քանակությամբ արգելված իրերի ներթափանցումը: Ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության են ենթարկվել քաղաքացի Ս.Հ-ի կողմից դատապարտյալ Հ.Խ-ին բերված հանձնուքը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանձնուքից ապամոնտաժվել է կենցաղային էլեկտրատեխնիկա, որի թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով փաթեթավորված տարբեր մոդելների 26 բջջային հեռախոս, 13 USB լար, 3 ականջակալ, 1 բաժանորդային քարտ և 1 հիշողության քարտ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

 

Related posts

Գյումրին երիտասարդական ռիթմի ու ձգտումների կենտրոնում

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post