ՌԴ ՊՆ ուժերը կանխել են ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը Մոսկվայի վրա. Սերգեյ Սոբյանին

ՌԴ ՊՆ ուժերով ոչնչացվել է ուկրաինական ԱԹՍ, որով հարձակման փորձ է արվել մայրաքաղաք Մոսկվայի վրա: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Գիշերը ձեռնարկվել է հակառակորդի անօդաչու սարքի հարձակման փորձ. ԱԹՍ-ն ոչնչացվել է ՊՆ ուժերով: Տուժածներ ու ավերածություններ չկան»,- գրել է նա տելեգրամյան իր էջում:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր