Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել

Հուլիսի 27-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արևաբույր գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1993 թ.) հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն և ուղևոր Մ․ Կ․-ն ( ծնված 2018 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է, իսկ Ա. Խ․-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։

Related posts

Առանց հիմքերի՝ իմպիչմենտի գործընթաց չի կարելի սկսել․ Սեյրան Օհանյան

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին