ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար

ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ըստ ձեռք բերված համաձայնության ռուսական պատվիրակությունը՝ կազմված ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար», – նշել է նա՝ հավելելով, որ բանակցությունները կարող են սկսել Գոմելում։

Ավելի վաղ Զելենսկիի աշխատակազմից հայտարարել էին, որ ուկրաինական կողմը պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակի հարցը՝ անվտանգության երաշխիքների փաթեթի հետ միասին։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր