Ռուսական զորքերը մտել են Խարկով, 471 ուկրաինացի զինվորական հանձնվել է․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խարկովի մարզում զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը, 471 ուկրաինացի զինվորական ձերբակալվել է, հայտնում է Inetrfax-ը:

«Երեկ Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը՝ զինված «Բուկ Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերով, կամավոր վայր է դրել զենքերը և հանձնվել, 471 ուկրաինացի զինծառայող ձերբակալվել է»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Բոլոր ուկրաինացի զինծառայողներին վերաբերվում են հարգանքով և ցուցաբերվում է օգնություն: Փաստաթղթային ձևակերպումների ավարտից հետո նրանք կմիանան իրենց ընտանիքներին», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Հինգշաբթի Կոնաշենկովը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները զանգվածաբար հանձնում են դիրքերը և վայր են դնում զենքերը։ Նա նաև նշել էր, որ զենքերը վայր դրած ստորաբաժանումների դիրքերը չեն խոցվում։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը