ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։

Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վագաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։

Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեն կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։ «Ձեր ազգը խոզի պես հոտած է»,-ասել է ասել է Վագաբզադեն։ Նա Ժիրինովսկուն անվանել է «հաստլիկ խոզ» և «ծեր էշ»: Նա մասնավորապես ասել է․«Վոլոդյա, լսի՛ր, չաղ խոզ, ծեր էշ: Մի անգամ դու մեզ խոյեր անվանեցիր, բայց ես չեմ հասկանում, թե ինչու բոլորս լռեցինք: Որոշ ժամանակ անցավ և դու սկսեցիր լկտիանալ: Քո լկտիությունը սահմանններ չունի: Դուք խոզի նման գարշահոտ եք, դուք խոզ եք, և ձեր ազգը խոզ է»։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից