ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կգլխավորեն Դարչիևը և Քոուլթերը. ՌԴ ԱԳՆ

Ստամբուլում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կգլխավորեն ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը և Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերը՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Առաջիկա օրերին կկայանա ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը, որը նվիրված է երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորմանը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական ձևաչափը և մասնակիցների կազմը մնում են անփոփոխ։ Խորհրդակցությունները կկայանան Ստամբուլում»,- նշել են գերատեսչությունում:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է