ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը:Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:«Հոկտեմբերի 21-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը։ Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցերը, այդ թվում ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ Օսթինը ՌԴ պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է կողմերի միջև հաղորդակցության ուղիների պահպանման կարևորության մասին:Պենտագոնը նաև հայտնել է, որ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ