ՌԴ դիվանագիտության առաջնահերթություններն են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը. Պուտին

ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը անփոփոխ առաջնահերթություն է Ռուսաստանի դիվանագիտական ծառայողների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ում և ընդլայնվող BRICS-ում Ռուսաստանի նախագահության հետ կապված խնդիրների և պարտականությունների որակյալ կատարումը:

Պուտինը նաև նշել է, որ «Մոսկվայի մեկուսացմանը հասնելու և նրա անվտանգությունը խարխլելու՝ Արևմուտքի փորձերի պայմաններում ՌԴ ԱԳՆ-ի առջև ծառացած են մի շարք պատասխանատու խնդիրներ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը կոչված է «նպաստելու համաշխարհային մեծամասնության համախմբմանը՝ արդար բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու համար»:

Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական աշխատողների մասնագիտական տոնը ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին:

Related posts

Ստեփանավանը կհյուրընկալի «Խորովածի համահայկական 13-րդ փառատոնը»

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

Մենք ասում ենք՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, սա լեգիտիմ դիրքորոշում է. Փաշինյան