ՌԴ դիվանագիտության առաջնահերթություններն են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը. Պուտին

ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը անփոփոխ առաջնահերթություն է Ռուսաստանի դիվանագիտական ծառայողների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ում և ընդլայնվող BRICS-ում Ռուսաստանի նախագահության հետ կապված խնդիրների և պարտականությունների որակյալ կատարումը:

Պուտինը նաև նշել է, որ «Մոսկվայի մեկուսացմանը հասնելու և նրա անվտանգությունը խարխլելու՝ Արևմուտքի փորձերի պայմաններում ՌԴ ԱԳՆ-ի առջև ծառացած են մի շարք պատասխանատու խնդիրներ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը կոչված է «նպաստելու համաշխարհային մեծամասնության համախմբմանը՝ արդար բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու համար»:

Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական աշխատողների մասնագիտական տոնը ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է