ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է Արցախ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաների շարասյունը երեքշաբթի առավոտյան Երևանից ուղևորվել է Արցախ:

«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ»,-մեկնումից առաջ Tert.am-ին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Նրա խոսքերով՝ շարասյունը բաղկացած է 6 բեռնատարից և ուղեկցող 2 մեքենայից:

Նախատեսվում է, որ շարասյունը տեղ կհասնի փետրվարի 24-ին։

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա