Ռաշիդ Բեգլարյանը բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է. հարուցվել է քրեական գործ

«2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը»,- տեղեկացնում են ԼՂ դատախազությունից:

Նկարագրված դեպքի առթիվ 02.08.2023 թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով (Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

«Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Տանտիրուհու դստեր ընկերուհին, տան կորցրած բանալին գտնելով, երեք անգամ գողություն էր կատարել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ

Ռուսաստանն ընտրությունից հետո զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի