Բարձր եմ գնահատում ձևավորված ամուր համագործակցությունը. ՄԻՊ-ն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին:

«Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի և ծրագրային աջակցության, մարդու իրավունքների տարբեր ոլորտների պաշտպանության, հատկապես ատելության խոսքի, խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների խթանման ուղղությամբ»,- նշել է Պաշտպանը:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է միջազգային հանրության արձագանքի և քայլերի ձեռնարկման կարևորությունը, նաև ԵՄ տարբեր հաստատությունների և պաշտոնատար անձանց շրջանում:

Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել կառուցողական աշխատանքի համար և մաղթել կայուն զարգացում:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան