Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3,5 մլն մարդ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր՝ ավելի քան 3,5 մլն մարդ լքել է Ուկրաինան, ևս 6,5 միլիոնը ներքին տեղահանվածներ են: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունից։

Վերջինիս տվյալով՝ Լեհաստանն ընդունել է 2 մլն ուկրաինացի փախստականի, Ռումինիայում ապաստանել է շուրջ 550000 մարդ: Ուկրաինայից փախստականների են ընդունում նաև Գերմանիան, Մոլդովան, Հունգարիան, Սլովակիան, Ռուսաստանը և Բելառուսը։

Նշվում է, որ ներքին տեղահանվածների և փախստականների 90%-ը կանայք և երեխաներ են։

Related posts

Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ