Ջո Բայդենը մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

OLYMPUS DIGITAL CAMERA

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
«Նախագահը խորապես համոզված է, որ Ռուսաստանը պետք է ընդունի լուրջ առաջարկը (բանտարկյալների փոխանակման վերաբերյալ), որը մենք առաջ ենք քաշել, կամ լուրջ առաջարկ ներկայացնի բանակցություններ վարելու համար։ Սակայն, կրկնեմ, նա մտադիր չէ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Ժան Պիեռը ճեպազրույցի ժամանակ։
Ընդ որում` նա ավելացրել է, որ ամերիկյան վարչակազմը շարունակում է կապ պահպանել Մոսկվայի հետ կալանավորվածների փոխանակման նպատակով:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին Պուտինի հետ բանակցություններ վարելու իմաստ չի տեսնում:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ