Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնավորապես, երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։

Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում իրավիճակի մասին։

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ