Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին. Ռաֆայել Հովհաննիսյան

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժեվսկու հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացահայտ առավելություն՝ տպավորիչ հաղթանակի հասել:
Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ վաղը՝ մայիսի 30-ին, կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի հետ:
«Ամեն ինչ գերազանց էր: Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին»,- ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար:
Այսօր երեկոյան Հայաստանը ևս 3 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ի կիսաեզրափակչում: Արթուր Բազեյանը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի բուլղարացի Խավիեր Իբանեզ Դիասի, Հովհաննես Բաչկովը՝ հունգարացի Ռիչարդ Կովացսի, իսկ Նարեկ Մանասյանը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ:

 

Related posts

Լավրովը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդին

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր․ ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մոտ 65 գառ