Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Truth սոցիալական ցանցում Թրամփի գրառման մեջ ասվում է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայից ռուսական ավիաբազաների վրա օդանավերի վրա հարձակումները, ինչպես նաև այլ միջադեպեր, որոնք տեղի են ունեցել երկու կողմից: Դա կառուցողական խոսակցություն էր, բայց դա չի հանգեցնի անհապաղ խաղաղության: Նախագահ Պուտինը շատ խստորեն հայտարարել է, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին», – նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին