Պուտինն ընդառաջել է Մակրոնի խնդրանքին. լռության ռեժիմ է հայտարարվում

Ռուսաստանի Դաշնությունը 10:00-ից սկսած՝ հայտարարում է լռության ռեժիմ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքին ընդառաջելով՝ բացում է մարդասիրական միջանցքներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ-ն Ուկրաինայում հումանիտար միջանցքների մասին տեղեկությունները փոխանցել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցների: ՌԴ ԶՈւ-ն անօդաչուների միջոցով կվերահսկի հումանիտար միջանցքներով բնակչության տարհանումը:

ՊՆ-ն հայտարարել է՝ ուկրաինական կողմի փորձերը՝ խաթարել քաղաքացիների ելքը, անիմաստ են:

Related posts

Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի բուն գործողությունների ժամանակագրության մասին

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը