Պուտինը հանձնարարել է զսպման ուժերը բերել հատուկ ռեժիմի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի հնչող հայտարարությունների հետ կապված՝ հանձնարարում է ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Այդ մասին նա ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։
«Արևմտյան երկրները ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը շատ լավ գիտեն, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ագրեսիվ հայտարարություններ են թույլ տալիս մեր երկրի հասցեին։ Ուստի հրամայում եմ ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի»,- ասել է ՌԴ նախագահը։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան