Պուտինը հայտարարել է՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հիմքում եռակողմ պայմանավորվածությունները պիտի լինեն

Ռուսաստանը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ 2020-2022 թվականներին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է նա։

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում