44-օրյա պատերազմի մասնակից Հրաչ Մահտեսյանը կդառնար 23 տարեկան

Ծննդյան տորթն արդեն 4-րդ տարին է՝ կտրվում է առանց Հրաչի: Օգոստոսի 19-ին 23 տարեկան կդառնար ազատանցի Հրաչ Մահտեսյանը:  2019 թվականի դեկտեմբերին էր անցել պարտադիր ժամկետային ծառայության, մայրը՝ Ալմաստ Հարությունյանը, նշում է՝ սպասում էր ծառայությանը: 2020 թվականի 44 օրյա պատերազմում Հրաչը կռվել է Ջրականում, պատերազմի թեժ օրերին ժամանակ է  գտել  հարազատներին զանգելու ու հավատացնելու, որ իր հետ ամեն բան կարգին է:  Ազատանի զինվորական պանթեոնում խնկարկում ու հարգանքի տուրք են մատուցում  հայրենիքի համար ընկած հերոսների շիրիմներին ոչ միայն հարազատները, այլ նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Related posts

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Արևածագի ձորում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները