ՊՆ մեքենաներ են բախվել․ 6 վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է

2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է A1plus.am-ը:

Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Related posts

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա

Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան