Պետք է կատարվեն համակարգային լուրջ փոփոխություններ, և պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը. Տիգրան Ավինյան

Այսօր հասարակական տրանսպորտի համաշխարհային օրն է: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այս առիթով ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս գրառմամբ կարելի էր անդրադառնալ ոլորտում արդեն տեղի ունեցած որոշ բարեփոխումների, գնված նոր ավտոբուսներին կամ սպասվելիք նոր մետրոյի կայարանին: Սակայն եկեք անկեղծ լինենք. ամեն օր երևանցիները բախվում են լուրջ խնդիրների՝ վայրից վայր տեղափոխվելու ամենատարրական պրոցեսում:

Դեռ պետք է կատարվեն համակարգային լուրջ փոփոխություններ, և պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը, որպեսզի հանգիստ ասենք, որ այսուհետ Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծված է:

Այս առիթով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին և ոլորտը սպասարկող մասնագետներին նման ծանրաբեռնված պայմաններում իրենց աշխատանքն իրականացնելու համար»:

 

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ