Պեսկովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ

Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ: Ռուսական պատվիրակությունը կներկայանա նույն կազմով՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ:
Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է քննարկել նախորդ անգամ փոխանակած հուշագրերի նախագծերը։ Ինչ վերաբերում է Պուտին-Զելենսկի հանդիպմանը, ըստ Կրեմլի խոսնակի՝ մինչ այդ դեռ շատ աշխատանք կա անելու:
«Ռուս-ուկրաինական կարգավորման հարցն այնքան բարդ է, որ զոհված զինվորների մարմինների փոխանակման պայմանավորվածությունն արդեն իսկ նվաճում է: Բանակցությունների նոր փուլում զգալի առաջընթաց ակնկալելու առիթ չենք տեսնում»,- կարծիք է հայտնել Պեսկովը, հավելել՝ Մոսկվան մտադիր է ապահովել իր շահերը և հասնել հայտարարված նպատակներին:

Related posts

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով