Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին

Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք նման հեռախոսազրույց է նախապատրաստվում նաև Ադրբեջանի նախագահի հետ, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «դեռ ոչ»։

«Աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում նման զրույց, իհարկե, կարող է լինել»,- հավելել է նա։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ