Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հետ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսից ոչ շուտ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապը  ռուսների հետ տեղի կունենա հուլիսից ոչ շուտ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառումը չի նախատեսվում անցկացնել հաջորդ ամսվա ընթացքում։

«Ուղիղ կապ այս ամիս չի կարող տեղի ունենալ: Միջոցառման ժամկետը դեռ որոշված չէ, սակայն  նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,-ասել է նա, հավելելով, որ թե՛ տեխնիկական, և թե՛բովանդակային տեսակետից, այն շատ բարդ, ծավալուն իրադարձություն է: Հետևաբար, ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բայց այն վերջնական փուլ կմտնի վերջնաժամկետներից հետո:

Related posts

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Թուրքիայի նախագահի ընտրությունը կանցկացվի 2028 թվականին. Էրդողան