Պենտագոնը ծրագրում է Աֆղանստանից տարհանել դեսպանության ամբողջ անձնակազմը

Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Politico-ն:

«Պենտագոնն արդեն ծրագրում է Քաբուլում ամերիկյան ամբողջ անձնակազմի տարհանումը, այս մասին հայտնել են երեք աղբյուրներ»,- գրել է Politico-ն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները 3 հազար զինվորականների էին ուղարկել Աֆղանստան՝ դեսպանատան քաղաքացիական աշխատակիցների տարհանումն արագացնելու նպատակով:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:

Related posts

Ներքին Հանդում և Վերին Խոտանանում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները

Հարթաշենում 96 մասնակցից 84-ն իր ձայնը տվել են ՔՊ-ին. Վահագն Ալեքսանյան

ՔՊ՝ 47, «Ուժեղ Հայաստան»՝ 16. Երևանի 5/2 տեղամասում ընտրության արդյունքները