ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սերտորեն համագործակցելով ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության երեք դեպք: Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված փոստային առաքանիներից հայտնաբերվել են «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 505 ամբողջական և 11 հատ մասնատված հաբեր, ինչպես նաև «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի 108 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածներ:

Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ

օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան