ՊԲ զինծառայողները կասեցրել են Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման փորձը Ստեփանակերտ֊Լիսագոր ճանապարհի ուղղությամբ

Մարտի 27-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Related posts

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ