Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։
Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։
Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ»,-նշվում է հաղորդգարության մեջ։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև