Ռուսաստանն ընտրությունից հետո զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի

Ըստ ուկրաինական հետախուզության՝ Կրեմլը նախատեսում է մոբիլիզացնել մի քանի հարյուր հազար նորակոչիկի Պետդումայի ընտրությունից հետո և 2027 թվականին:

«Պուտինի ծրագիրը բարդ չէ. նա ցանկանում է ստեղծել այնպիսի տպավորություն, թե ռուսներն աջակցում են պատերազմին: Չէ՞ որ բոլոր այն կուսակցությունները, որոնց թույլատրվել է մասնակցել, այս կամ այն ​​կերպ դեմ են խաղաղությանը»,- բացատրել է Ուկրաինայի նախագահը։ «Եվ հետո՝ այսպես կոչված ընտրություններից հետո, նա նախատեսում է տարեվերջին արագ լրացուցիչ զորահավաք կազմակերպել՝ ներգրավելով մի քանի հարյուր հազար ռուսաստանցու, նույնքան էլ՝ հաջորդ տարի»։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի հետախուզության ու հատուկ ծառայությունների առաջ խնդիր է դրված «հնարավորինս դժվարացնել Ռուսաստանի համար նման ծրագրերի իրականացումը»։

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 18-20-ը։

Related posts

Վարչապետը՝ մինչև 200 հզ դրամ աշխատավարձով քաղաքացիներին ապահովագրության համակարգում ներառելու մասին

Պուտինը սպառնում է «հայելային» պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանմանը

500 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից ծնված երեխաների համար