Պարտականությունները կատարելիս կյանքից հեռացել է դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը

Դատական դեպարտամենտից ցավով հայտնում են, որ 52 տարեկան հասակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, կյանքից հեռացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը։

«Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանր վիշտը:

Արմեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը՝ 18:00-ից Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցի 46 հասցեում գտնվող սգո սրահում:

Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից, ժամը՝ 13:00-ին»,-նշվում է հայտարարության մեջ:

Related posts

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

Եկեղեցին պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան