Լավրովը կմեկնի Թուրքիա. օրակարգում նաև Անդրկովկասի տարածաշրջանում առկա վիճակն է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կուղևորվի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 12-ին Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումները օտարերկրյա գործընկերների հետ։

Ակնկալվում է, որ կքննարկվեն միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Անդրկովկասում, Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև առանձին պետությունների հետ հարաբերությունների արդի հարցեր»,- ասել է նա։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը