Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի:

Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում: Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:

Հ.Գ. Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը:

Related posts

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական քրվարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի. 3-ը կալանավորվել են

Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է, որ իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ