Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին. War gonzo

Ռուսական War gonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Նշվում է, որ այս մասին հայտնել են War gonzo-ի աղբյուրները Ստամբուլից:

Նախագծի ստացած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի ազատված է զինված ուժերի հրամանատարությունից, ինչի պատճառը նրա ունեցած սերտ կապերն են ռուս գեներալների հետ:

Նշվում է, որ Հասանովը 1980 թվականին ավարտել է Բաքվի ընդհանուր ռազմական հրամանատարական ուսումնարանը և մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի կազմում, իսկ Գերմանիայից Խորհրդային զորքերի դուրսբերումից հետո մինչև 1993 թվականը ծառայությունը շարունակել է Սիբիրյան ռազմական շրջանում: «Բնական է, որ ռուս գործընկերների հետ նրա կապերը մնացել են: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սանդիկովի հետ կապված սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիևից պահանջել են մարտական գործողությունները ղեկավարելուց ազատել բոլոր գեներալներին, որոնք ռուսական կրթություն ունեն: War gonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրների տվյալներով Ալիևը կատարել է այդ պահանջը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այս պահին հասանելիություն չունի ռազմաճակատում տիրող ռեալ իրավիճակին, ինչպես նաև կորցրել է հասանելիությունը որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմներին»,- գրում է նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ