Պարեկները գիշերային ծառայության ընթացքում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հունվարի 25-ին՝ ժամը 4.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում, զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ:

Մեքենայի բեռնախցիկի տեսանելի հատվածում առկա էր 23-ամյա վարորդի «ԱԿՍ-366» մոդելի հրազենը, իսկ 20-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Էջմիածին քաղաքի բնակիչ երիտասարդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան