Պատասխանատուներին պատժելուն ուղղված միջազգային հանրության քայլերի բացակայությունը բերում է նոր հանցագործությունների. դեսպան Բալայան

Ապրիլի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի Մշակույթի և արդարադատության նախարար Սամ Թենսոնի հետ։

Հանդիպմանը քննարկվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում համատեղ մշակութային ձեռնարկների կազմակերպման շուրջ։

Դեսպան Բալայանը նախարար Թենսոնին ներկայացրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգային գործողությունները՝ ընդգծելով, որ պատասխանատուներին պատժելուն ուղղված միջազգային հանրության քայլերի բացակայությունը բերում է նոր հանցագործությունների։

Տ.Բալայանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց, 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ տեղի ունեցած հարյուրավոր ռազմական հանցագործությունների և դրանց իրականացնողների անպատժելիության վրա։

Լյուքսեմբուրգ այցելության ժամանակ դեսպան Բալայանը հանդիպումներ ունեցավ նաև երկրի խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։

Related posts

Վարչապետն ընդունել է Կայա Կալասին

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան