Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը:
Պատվիրակությանն ուղեկցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին:

Related posts

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին